Հասարակական08:24, 26 Հունվար 2013
Քանի դեռ «հայ» բառը Թուրքիայում հայհոյանք է

Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի գրասենյակի
ներկայացուցիչները, վերջին ժամանակներս Սամաթիայում հայ տարեց կանաց նկատմամբ իրականացված հարձակումների առնչությամբ հանդես են եկել հայտարարությամբ:
Կազմակերպության՝ խտրականության և այլատյացության
դեմ պայքարի հանձնաժողովը, զրուցել է տուժածների հարազատների, հարևանների և Սամաթիայի բնակիչների հետ ու
կազմել զեկույց:
Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի գրասենյակի
նախագահ Մերալ Չըլդըրը ասել է, որ Սամաթիայի հայ բնակիչներն
անհանգստացած են, որ այս հանցագործություններն ազգային խտրականության հողի վրա են կատարվում:
«Նրանք ասում են, որ այս հանցագործությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի
դեռ «հայ» բառը որպես հայհոյանք է օգտագործվում»,-ասել է Չըլդըրը:
Չըդլդըրը տեղեկացրել է նաև, որ իրենց կողմից պատրաստված զեկույցը ներկայացվելու է Ներքին
գործերի նախարարություն՝ պահանջելով չեղյալ համարել մասնավորապես Մարիցա Քյուչյուքի
գործի վերաբերյալ գաղտնիության որոշումը և անցկացնել բաց ու թափանցիկ հետաքննություն,
ինչպես նաև հաշվի առնել բոլոր հանցագործությունների միջև առկա կապը և անհապաղ այլատյացությունը հանցագործություն
համարող օրենք ընդունել:
Նշենք, որ միայն վերջին 1 ամսվա ընթացքում, Սամաթիա թաղամասում հարձակման է ենթարկել
4 հայ կին և սեփական բնակարանում դաժանորեն սպանվել` 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը:
Կնոջ մարմնի վրա հայտնաբերվել էր դանակի 8 հարված:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |