Հասարակական06:59, 29 Հունվար 2013
Սևակ Շահինի սպանության գործով նոր մանրամասներ

Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ` նոր
մանրամասներ են ի հայտ եկել 2011թ. ապրիլի 24-ին Բաթմանի զորամասում թուրք զինվորի
կողմից սպանված ժամկետային զինծառայող ազգությամբ հայ Սևակ Բալըքչըի գործով
դատավարությունում: Պաշտոնական վարկածի համաձայն` Սևակի սպանությունն
անզգուշության հետևանք է. շարքային Քվանչ Աղաօղլուն իբր իրեն ամրակցված զենքից
անզգուշաբար կրակ է բացել Սևակի վրա:
Սպանության գործով հերթական դատալսմանը ներկայացվել է դեպքի վայրում կատարված զննության եզրակացությունը: Պարզվում է, որ Սևակին հրազենային վնասվածք հասցնելուց հետո Աղաօղլուն մյուս զինվորների օգնությամբ նրա մարմինը տեղափոխել են զորամասի հսկիչ անցագրային կետ: Այնուհետև հիշյալ վայր են տարվել նաև այն զենքը, որով կատարվել է սպանությունը և դեպքի վայրից հավաքել են դատարակ պարկուճները, մինչդեռ հարկավոր էր դրանց ձեռք չտալ և թողնել դեպքի վայրում որպես իրեղեն ապացույցներ:
Իրավապահ մարմինների ժամանումից հետո վերոնշյալ իրեղեն ապացույցները դարձյալ հետ են տարվել դեպքի վայր: Իրեղեն ապացույցների դիտավորյալ այս տեղափոխությունները կասկածի տակ են առնում Սևակին անզգուշաբար սպանելու մասին պաշտոնական վարկածը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |