Հասարակական12:28, 30 Հունվար 2013
1461թ-ին սուլթանը Ստամբուլի Սամաթիա թաղամասը հայերին է նվիրել

Սամաթիայում վերջին շրջանում հայ
տարեց կանանց վրա իրականացված հարձակումների առնչությամբ Սամաթիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու հիմնադրամը ժողով է
հրավիրել:
Ժողովին մասնակցել է Ֆաթիհի համայնքապետ Մուսթաֆա Դեմիրը, Սամաթիայի Սբ. Գևորգ
հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Եսայի Դեմիրը, և վերջինիս տեղակալներ Հերման
Գյուրջիյանը, Քուվանթ Յըլմազը, ինչպես նաև հիմնադրամի ղեկավար խորհրդի անդամները:
Ֆաթիհի համայնքապետ Մուսթաֆա Դեմիրը վստահեցրել է, որ իրավապահ մարմիններն օգտագործում են բոլոր միջոցները մեղավորներին հայտնաբերելու, ինչպես նաև Սամաթիայի հայերի անվտանգությունն
ապահովելու համար:
Սամաթիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Եսայի Դեմիրը ելույթ
ունենալով ժողովում, շեշտել է որ Սամաթիան հայերի համար կարևոր թաղամաս է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |