• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 02:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:34, 30 Հունվար 2013

Թուրքիայում զոհված հայ երիտասարդի մայր. «Մինչև վերջին շունչս պայքարելու եմ հանուն արդարության»

Թուրքիայում զոհված հայ երիտասարդի մայր. «Մինչև վերջին շունչս պայքարելու եմ հանուն արդարության»

5 տարի առաջ Թուրքիայի Մարմարիսի շրջանում ավտովթարի հետևանքով զոհված Հայաստանի քաղաքացի 25-ամյա Արթուր Դոքոյանի ընկերներն ու հարազատները այսօր դուրս են եկել փողոց`իրենց բողոքն հայտնելով Դոքոյանի մահվան գործով դատավարության ձգձգման և անարդար վճռի վերաբերյալ:

Արթուր մայրը` Սուսաննա Մարգարյանը լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ վթարից 19 օր անց որդու մահվան մեջ մեղավոր վարորդը ազատ է արձակվել:

«Դատավորությունը 2 տարի տևեց, որից հետո դատավորը անխիղճ վճիռ կայացրեց: Որդուս մահվան մեջ մեղավոր վարորդը 2 տարի 4 ամիս ազատազրկման դատապարտվեց, սա էլ փոխակերպվեց 18 հազա լիրա փոխհատուցման:
Վճիռը բողոքարկեցինք, և հիմա 3 տարի է մեր գործը սպասում է Վճռաբեկ դատարանում»,- ասել է Արթուր մայրը:

Նշենք, որ վճռից դժգոհ Սուսաննա Մարգարյանը զայրացել է և քարեր  շպրտել հակառակ կողմին պատկանող աշխատավայրի պատուհաններին, որից հետո Մարգարյանի հանդեպ քրեական գործ է հարուցվել և նրան դատապարտել են 100 օր ազատազրկման :

«Որդուս սպանողը բանտում 18 օր մնաց: Իսկ ես 2 պատուհան կոտրելու համար 100 օր պետք է անազատության մեջ մնամ: Մինչև վերջին շունչս պայքարելու եմ հանուն արդարության: Եթե անհրաժեշտ լինի ամբողջ աշխարհը ձայնս կլսի»,- ասել է Մարգարյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Դոքոյանը վթարի է ենթարկվել 2008թ.-ին: Նրա վարած մոտոցիկլը բախվել էր ավտոճանապարհի հակառակ ուղղությամբ երթևեկող միկրոավտոբուսին։

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}