Հասարակական09:00, 04 Փետրվար 2013
Հայտնաբերվել է Թուրքիայում կորած ամերիկուհու դին

Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ` հունվարի
8-ին Նյու-Յորքից Ստամբուլ մեկնած ԱՄՆ քաղաքացուհի
Սառա Սիեռան պետք է Ամերիկա վերադառնար հունվարի
22-ին, բայց Սառայի ամուսինը կնոջն ինքնաթիռում չգտնելով սկզբում
իրավիճակի մասին
տեղեկացրել էր ԱՄՆ հյուպատոսությանը, ապա Թուրքիայի ոստիակնությանը: Ոստիկանությունը, հունվարի 25-ին սկսելով ամերիկուհու որոնման աշխատանքները, առաջին հերթին խուզարկել էր Սառայի վարձակալած բնակարանը, պարզվել էր, որ նա անձնագիրը և երկու
ճամպրուկները թողել
էր բնակարանում:
Նույն աղբյուրի համաձայն`այժմ ի հայտ են եկել ԱՄՆ քաղաքացուհու սպանության մանրամասները, որի դին հայտնաբերվել է Ստամբուլում նրա անհետանալուց 12 օր անց: Հայտնի է դարձել, որ 33-ամյա լուսանկարիչ Սառա Սիեռայի անշնչացած մարմինը հայտանբերվել է Ստամբուլում՝ Ֆաթիհ Սարայբուրունի պատմական պարիսպների մոտ: Դիազննությունից պարզվել է, որ նա ենթարկվել է սեռական ոտնձգության, ապա` սպանվել: Հիշյալ ամերիկուհին երկու երեխաների մայր էր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |