Հասարակական12:22, 05 Փետրվար 2013
Գործարկվել է «Թուրքագիտական պորտալ»-ը

2013 թվականի փետրվարի 1-ից գործարկվել է «Թուրքագիտական պորտալը» (http://allturkey.am/): Այն ստեղծվել է 2010
թվականից գործող «Թուրքագիտական բլոգի» հիման վրա: «Թուրքագիտական պորտալը» կոչված
է համապարփակ, հետաքրքիր և օգտակար տեղեկություններ հաղորդել մեր դարավոր
հակառակորդ Թուրքիայի մասին:
«Թուրքագիտական պորտալում» հնարավոր կլինի գտնել Թուրքիայի վերաբերյալ նորությունների ամենօրյա լրահոս, հարցազրույցներ, հոդվածներ, գիտական աշխատանքներ, իսկ գրադարանն ու տեսադարանը մշտապես կհարստացվեն նոր գրքերով: Կայքը կոչված է բավարարելու ոչ միայն երիտասարդ և փորձառու մասնագետների կարիքները, այլ նաև նախատեսում է հանրամատչելի տեղեկություն և օպերատիվ լուրեր ընթերցողների լայն շրջանակների համար: Հետագայում նախատեսվում է կյանքի կոչել նաև նոր ծրագրեր և նախագծեր:
Այսպիսով, Թուրքագիտական պորտալն իրենից ներկայացնում է գիտական-լրատվական
կայք, որը յուրահատուկ է իր տեսակի մեջ:
Շեշտենք նաև, որ «Թուրքագիտական պորտալը» բացարձակ անկախ է, չի հարում որևէ գիտական կառույցի, քաղաքական ուժի կամ անհատի: Այն բացառապես հեղինակի նախաձեռնությունն է, և ամբողջովին բաց է թեմայով հետաքրքրվող յուրաքանչյուր անձի համար:
«Թուրքագիտական պորտալի» հիմնադիր, թուրքագետ Գևորգ Պետրոսյան
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |