Հասարակական12:09, 08 Փետրվար 2013
Թուրք կանայք ցանկանում են ինքնավար պետություն ստեղծել

«Կարեկցություն» միության նախագահ Հայրեթթին Բուլանը Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) դիմաց լրագրողներին տեղեկացրել է թուրք կանանց` ինքնավար պետություն ստեղծելու պահանջի մասին:
Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ` կանանց այս միավորումը հիշյալ պահանջի մասին արդեն գրավոր դիմում է ներկայացրել երկրի խորհրդարան:
Հայրեթթին Բուլանը ընդգծել է, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր եղել է տղամարդկանց գերիշխանություն: Որպես օրինակ` նշել է երկրի 81 նահանգապետներից միայն մեկի կին լինելու հանգամանքը: Կառավարությունում ևս պատկերը նույնն է. ընդամենը մեկ կին նախարար: Չկա նաև ոչ մի կին դատախազ, նահանգի ոստիկանապետ: 20 տարի շարունակ «Կարեկցություն» միությունն իշխանություններին առաջարկել են սեռերի հանդեպ ցուցաբերվող այդ խտրականությունը վերացնելու վերաբերյալ, բայց բոլորն էլ մնացել են անարձագանք:
«Հետևաբար Թուրքիայի սահմանների ներսում մենք ցանկանում ենք կանանց ինքնավար պետություն հիմնել, որտեղ չի լինի բռնություն, հալածանք, կլինի անվտանգ կյանք»,-ասել է Բուլանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |