Հասարակական08:12, 09 Փետրվար 2013
«Rethink Institute» կենտորնի զեկույցը` հայ-թուրքական թեմայով

Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ` ԱՄՆ
մայրաքաղաքում գործող, Թուրքիայի սոցիալ-քաղաքական խնդիրների ուսումնասիրությամբ
զբաղվող «Rethink Institute» զեկույց է պատրաստել
Հայաստան-Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ: «Նոր հայացք` հայ-թուրքական
մերձեցմանը» վերտառությամբ զեկույցը համահեղինակել են կենտրոնի տնօրեն Ֆեվզի
Բիլգինը և հայկական ծագում ունեցող ակադեմիկոս Ելենա Օսիպովան:
Զեկույցում քննության է առնված 1915-ի իրադարձությունները հայկական ու թուրքական տեսանկյուններից: Կողմերին առաջարկվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը որպես մերձեցման պատեհ հնարավորություն օգտագործել: Զեկույցում նշված է նաև, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն իր բացասական ազդեցությունն է ունեցել Հայաստան-Թուրքիայի հարաբերությունների վրա:
Անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական կարգավորմանը միտված արձանագրությունների ձախողմանը: Այդուհանդերձ, կարևորվել է մերձեցումը ոչ միայն երկու պետությունների միջև, այլ նաև քաղաքացիական հասարակությունների համատեղ աշխատանքները, ժողովրդական դիվանագիտությունը, գիտական լրագրողական շրջանակների համագործակցությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |