Հասարակական09:30, 09 Փետրվար 2013
Սամաթիայում սարսափը շարունակվում է

Մինչ թուրքական ոստիկանությունը որոնում է
Ստամբուլի Սամաթիա հայաբնակ թաղամասի հայ տարեց կանանց ահաբեկող անհայտ չարագործին
կամ չարագործներին, Սամաթիայում նոր հանցագործություն է տեղի ունենում:
Թուրքական «Hurriyet» օրաթերթը տեղեկացնում է, որ դեկտեմբերին սեփական բնակարանում գազանաբար սպանված 87-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքի տան կողքին գտնվող խանութից գողություն է կատարվել: Հանցագործը հեռանալիս թողել է մի գրություն. «Սպանողը ես եմ եղել»:
Հիշեցնենք, որ վերջին երկու ամսվա ընթացքում Սամաթիայում սպանվել է մեկ, բռնության ու ծեծի ենթարկվել երեք հայ տարեց կանայք: Նրանցից մեկի ձախ աչքը ծեծի հետևանքով լրջորեն վնասվել է և կուրանալու վտանգի առաջ է: Հանցագործության մասին լուրերի` մամուլում հայտնվելուց հետո Ստամբուլի ոստիկանությունը խստացրեց անվտանգության միջոցառումները և ուժաղացրեց որոնողական աշխատանքները: Փողոցի տեսախցիկների նկարահանած կադրերի հիման վրա կազմվեց և շրջանառության մեջ դրվեց հանցագործի ֆոտոռոբոտը: Ստամբուլում ավելացվեց պարեկային ծառայություն կատարողների թիվը: Բայց այս ամենը` առայժմ ապարդյուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |