Հասարակական13:36, 11 Փետրվար 2013
Նոր զարգացում Դինքի դատավարությունում. գաղտնի վկան ցուցմունք է տվել

Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի
գործը քննող անչափահասների ծանր հանցագործությունների դատարանը լսել է գաղտնի վկայի ցուցմունք:
Թուրքական «Բիրգյուն» (Birgün) օրաթերթը գրում է, որ վկան իր ցուցմունքում պնդել
է, թե Դինքի սպանությունը իրականացվել է կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից, և այդ կազմակերպությանը
վերաբերող մանրամասներ է բացահայտել: Ցուցմունքն ուղարկվել է Թուրքիայի գլխավոր
դատախազին` Մուամմեր Աքքաշին: Ըստ աղբյուրի` այս զարգացումը կփոխի դատավարության
ընթացքը:
Դինքի ընտանիքի փաստաբան
Հաքան Բաքըրջըօղլուն, հաստատելով, որ նման վկայություն իսկապես կա, ասել է. «Քանի
որ գաղտնի վկայի անվտանգությունը կասկածի տակ է, այս զարգացման մասին
հայտարարություն չի արվում: Բայց հաստատում եմ այն տեղեկությունը, որ այս պահին
դատարանում է գաղտնի վկայի կես էջանոց ցուցմունքը և 5 էջից բաղկացած նամակը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |