Հասարակական11:09, 22 Փետրվար 2013
Թուրքիայի հայերը օգնության ձեռք են մեկնում սիրիահայերին

Թուրքիայի հայկական համայնքը, հագուստ, ուտելիք և առաջին անհրաժեշտության այլ
իրեր է հավաքել քաղաքացիական
պատերազմի պատճառով օրհասական վիճակում հայտնված սիրիահայ
ազգակիցներին օգնելու նպատակով:
Օգնությունը սիրիահայերին փոխանցվելու
է թուրքական «Քըզըլայ» (կարմիր մահիկ) կազմակերպության միջոցով: Կազմակերպության նախագահ Լյութֆի Աքարը թուրքական «Անատոլիա» (Anadolu) լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է, որ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ,
արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն
է ցանկություն հայտնել, որ համայնքի հավաքած օգնությունը «Քըզըլայ»-ի միջոցով հասցվի սիրիահայ կարիքավորներին:
Լյութֆի Աքարն էլ այդ մարդասիրական նախաձեռնությանն աջակցելու պատրաստակամություն
է հայտնել` ասելով. «Երբ խոսքն օգնության մասին է, մենք կրոնական լեզվական, սեռային
կամ ռասայական խտրականություն չենք դնում»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |