Հասարակական11:42, 23 Փետրվար 2013
Թուրք զինվորն ինքնաթիռում զբաղվել է ձեռնաշարժությամբ

Էրզրումից Ստամբուլ չվերթ կատարող թուրքական ինքնաթիռում ուղևորներից մեկը
զբաղվել է ձեռնաշարժությամբ (մաստուրբացիա), ինչն առաջացրել է կին ուղևորների
դժգոհությունն ու զայրույթը:
Այս մասին տեղեկացնող թուրքական «CNNTurk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ քաղաքացի Ս. Չ.-ն ուղևորության ժամանակ հայացքով սևեռվել է ինքնաթիռում գտնվող երկու կնոջ վրա ու բացահայտորեն սկսել զբաղվել ձեռնաշարժությամբ:
Կանայք հանդուրժել են անպարկեշտ այդ վարքագիծը և համբերել մինչև օդանավի վայրէջքը: Աթաթուրքի անվան Ստամբուլի օդանավակայանում նրանք բողոքով դիմել են տեղի իրավապահ մարմիններին: Ոստիկաններն իսկույն ձերբակալել են քաղաքացի Ս. Չ.-ին և տարել ոստիկանական բաժանմունք:
Պարզվել է, որ ինքնաթիռում մաստուրբացիայի դիմած այդ անձնավորությունը թուրքական բանակի զինվոր է: Նախնական հարցաքննությունից հետո ոստիկանները նրան տեղափոխել են Յենիբոսնայում գտնվող զորամաս:
Լուրեր են շրջանառվում, որ այս երևույթը շատ տարածված է թուրքական
ինքնաթիռներում: Պատկան մարմինները սրանից հետո ճարահատյալ թուրքական օդանավերում տեղադրելու են
տեսանկարահանող սարքեր` որպես ուղևորների ձեռնաշարժության դեմ ուղղված կանխարգելիչ
միջոց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |