Հասարակական08:09, 23 Փետրվար 2013
Թուրքիայում 1մլն մարդու կուրություն է սպառնում

Ըստ թուրքական «Դողան» լրատվական գործակալությայն` Թուրքիայի քաղաքացիներից
ավելի քան մեկ միլիոնը կուրանալու վտանգի առաջ է: Էրզրումի (Կարին) Աթաթուրքի
անվան համալսարանի ակնաբուժության պրոֆեսոր Իբրահիմ Քոչերը տեղեկացրել է, որ
գլաուկոմա կոչվող հիվանդությունը տեսողության կորստի հանգեցնող ամենատարածված
պատճառներից է: Գլաուկոման, մասնագետների բնորոշմամբ, աչքի ներերակային ճնշումն է:
Թուրք պրոֆեսորը նաև նշել է, որ գլաուկոման առանց ուժեղ ցավ պատճառելու կամ ցավի նշաններ ցույց տալու, կարողանում է առաջացնել կուրություն:
«Թուրքիայի ավելի քան մեկ միլիոն քաղաքացու մոտ ախտորոշվել է աչքի լույսի գողը
համարվող գլաուկոմա: Նրանք բոլորն էլ կուրանալու ռիսկին են ենթարկված»:
Իբրահիմ Քոչերը քաղաքացիներին հորդորել, որ մարդիկ ամեն տարի ստուգել տան իրենց
աչքերի ճնշումը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |