• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:02, 25 Փետրվար 2013

Խոջալուի մասին ֆիլմը` նաև անգլերեն. 10 օրում` 211.681 դիտում

Խոջալուի մասին ֆիլմը` նաև անգլերեն. 10 օրում` 211.681 դիտում

Ասկերանի շրջանի նախկին Խոջալու, այժմ Իվանյան ավանի խաղաղ բնակիչների սպանությունը հետևանք էր Բաքվի քաղաքական վերնախավի հանցավոր գործունեության: Սա անհերքելի է: Այս մասին վկայող անառարկելի փաստագրական նյութեր կան, որոնք արդեն լայնորեն լուսաբանվում են: Ոչ այնքան վաղ անցյալում եղած դեմքերի ու դեպքերի հաջորդականությունը, պատճառահետևանքային կապը, տրամաբանությունն ու ընթացքը ցույց տվող արխիվային նյութերը կարող են հայտնվել պատմաբանների, հետաքննիչ լրագրողների և առհասարակ բոլոր հետազոտողների սեղանին: Հանգամանալից ուսումնասիրությունը թողնելով մասնագետներին` սահմանափակվենք որոշ փաստերի մեջբերումով, որոնք ակնհայտորեն մատնանշում են ադրբեջանական իշխանությունների մասնակցությունն ու մեղավորությունը Խոջալուի խաղաղ բնակիչների սպանության գործում:

Այսպես` Խոջալուի դեպքերից հետո պաշտոնաթող եղած  Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը 1992թ. ապրիլի 2-ին հարզազրույց է տալիս «Независимая газета»-ի չեխ լրագրող Դանա Մազալովային: Վերջինիս նա հստակ ասում է. «Այն միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, թողել էին»: Ավելի ուշ` 9 տարի անց «Новое время» ամսագրին տված հարցազրույցում Մութալիբովը նշում է. «Ակնհայտ էր, որ խոջալվեցիների գնդակահարությունն ինչ-որ մեկի կողմից կազմակերպված էր Ադրբեջանում իշխանափոխության նպատակով»: Ադրբեջանցի լրագրող և իրավապաշտպան Արիֆ Յունուսովն էլ ժամանակին համարձակություն ունեցավ հետևություն անելու. «Խոջալուն և նրա բնակիչները գիտակցաբար զոհաբերվեցին քաղաքական նպատակին. թույլ չտալ, որպեսզի իշխանության գա Ադրբեջանի ժողովրդական ճակատը» («Зеркало», 1992թ. հուլիս):

Հետպատերազմյան շրջանի ժամանակագրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական քարոզչությունը հսկայական ֆինանսական միջոցներ է ծախսում Խոջալուի ողբերգության իրական մեղավորներին թաքցնելու համար: 1990-ականների ներքաղաքական ու ներիշխանական դավերի մեջ սեփական ժողովրդի դեմ գործած Բաքվի իշխանական էլիտայի հանցանքը հայկական կողմի վրա բարդելու տարբերակն ընտրվեց: Երկու տասնամյակ շարունակ այն դարձավ ավանդական պնդում և շահարկման միջոց: Իսկ նրանք, ովքեր Ադրբեջանում համարձակվեցին Խոջալուի և Աղդամի շուրջ տեղի ունեցած արյունոտ դեպքերի մասին ճշմարտությունն ասել, ուղղակի լռեցվեցին:

Խոջալուի թեման ազերիների համար սկսեց ծառայել նաև որպես փողերի լվացման հիանալի գործիք: Բացի այդ հարկատու բնակչության վճարած գումարներից գոյացած պետական միջոցներն ադրբեջանական իշխանություններն անխնա մսխում են կեղծարարությունների վրա` վերջին հաշվով նույն այդ հարկատուներին ապատեղեկացնելու միտումով: Ստացվում է այնպես, որ ադրբեջանցիները վճարում են, որպեսզի իրենց խաբեն: Խաբվածությունը դեռ մի կողմ: Ազերի երիտասարդությանը պատմական փաստերի սխալ իրազեկումով ալիևյան կլանը հետևողականորեն թշնամանք ու անհանդուրժողականություն է սերմանում հայերի նկատմամբ: Թշնամանք սերմանելը գուցե հաջողվում է, իսկ ահա փաստերի նենգափոխումը նրանց չի հաջողվում: Հայկական կողմը պարբերաբար և համոզիչ կերպով մերկացնում է ալիևյան քարոզչամեքենայի սուտը, տվյալ դեպքում` Խոջալուի մասով: Հավաքագրվող և լայն հանրությանը ներկայացվող արխիվային նյութերը հարցականի տակ են դնում ադրբեջանական կառավարության, լրատվամիջոցների և փորձագետ համարվողների կողմից արվող պնդումները:

2012-ի թվականին էկրաններին հայտնվեց «Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով» երկու մասից բաղկացած ֆիլմը, որի վրա աշխատել են պատմաբաններից, նախկին քաղաքական գործիչներից, հետաքննող լրագրողներից կազմված հետազոտական խումբ: Ֆիլմում ներկայացված են Ադրբեջանի Հանրապետության քաղաքական շրջանակների կատարած հանցագործությունները և այդ հանցագործություններին զոհ գնացած խոջալվեցիների ողբերգությունը: Փաստավավերագրական


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}