Հասարակական08:40, 28 Փետրվար 2013
Թուրք նախարարին զայրացրել է մահմեդական կնոջ և աղբամանի համեմատությունը

Բելգիացի քաղաքական գործիչ Ֆիլիպ դե Վինթերը «Թվիթեր»
(Twitter) սոցցանցում տեղադրել է մի նկար, որտեղ պատկերված է գլխաշորով (չադրա) մահմեդական
կին իր դստեր հետ, նրանց կողքին`աղբով լի տոպրակներ: Նկարի մեկնաբանության մեջ
բելգիացի քաղաքական գործիչը գրել է. «Գտեք տարբերությունները»:
Սա խիստ զայրացրել է Թուրքիայի Եվրամիության (ԵՄ) հարցերով պետնախարար և բանակցային գործընթացում Անկարայի գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշին: Վերջինիս նման վերաբերմունքը թուրք նախարարը բնութագրել է որպես իսլամաֆոբիա` մասնավորապես ասելով. «Լպիրշություն, որն անողին չեմ կարող մարդ անվանել: Ինչպե՞ս կարելի է գլխաշորով կանանց և աղբամանները կողք-կողքի դնելով՝ առաջարկել տարբերությունները գտնել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |