• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:41, 01 Մարտ 2013

Բողոքի քայլերթ. Սևակին սպանած թուրք զինվորը ազատության մեջ է

Բողոքի քայլերթ. Սևակին սպանած թուրք զինվորը ազատության մեջ է

Թուրքիայում հայազգի Սևակ Շահին Բալըքչըի սպանության գործով տեղի ունեցած հերթական դատական նիստից առաջ «Նոր զարթոնք» հայկական հասարական նախաձեռնությունը  Ստամբուլի Թաքսիմ հրապարակից դեպի Գալաթասարայի լիցեյ քայլերթ է կազմակերպել` պահանջելով արդար դատավարություն:  

Հիշեցնենք, որ  Սևակ Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուի արձակած հրազենային կրակից: Պաշտոնական վարկածի համաձայն, Աղաօղլուն դիտավորյալ սպանություն չի կատարել, այլ` զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով:  

Թուրքական «Բիանեթ» լրատվական կայքի տեղեկացմամբ` ցուցարարները, որոնք ծածանել են «Վերջ բանակային սպանություններին», «Սևակ, թույլ չենք տա, որ մոռացվես» վերնագրերով պաստառներ, երթի ընթացքում պարզաբանումներ են տվել լրագրողներին:

«Նոր զարթոնքի» անդամներից Առնո Քալայջըն շեշտել է, որ Թուրքիայի զորամասերում վթարի կամ անփութության հետևանքով սպանվածերի, ինչպես նաև ինքնասպանություն գործածների մեծամասնությունը, չգիտես ինչու, ազգությամբ  հայ, ալևի կամ քուրդ է: Նրա համոզմամբ` նման կարգի սպանությունները չեն կարող պատահականություն լինել:

«Ռասիստական կոչերի արդյունքում կատարված սպանությունների մեծ մասը կամ անպատիժ է մնում, կամ հրապարակային դատավարություն չի իրականացվում: Մամուլի աշխատակիցներ, թոշակառուներ, ուսանողներ, քուրդ քաղաքական գործիչներ, հեղափոխականներ, փաստաբաններ կամ ակադեմիկոսներ, որոնք նույնիսկ չգիտեն էլ թե ինչի համար են դատապարտվում, կալանքի տակ են պահվում, իսկ Սևակ Բալըքչըի սպանության կասկածյալն առաջին իսկ դատական նիստից հետո ազատ է արձակվել: Պետության այս արյունոտ և աղտոտ համակարգի մեջ գտնվող, նրանցից հրաման ստացող ու նրանց հրաման տվող մարդիկ պետք է երկար տարիների տաժանակիր պատժի  դատապարտվեն: Սևակի սպանության երկրորդ տարելիցի շեմին մարդասպանը դեռ ազատության մեջ է: Ինչպես Հրանտ Դինքի, Մարիցա Քյուչուքի և այլ սպանությունների դեպքում, որոնց հեղինակը պետությունն է, մեղավորները շարունակում են ապրել մեզ հետ կողք-կողքի»,- ասել է Քալայջըն` հավելելով, որ շարունակելու են հետևողական լինել Սևակ Բալըքչըյի սպանության գործով արդար դատավճռ կայացնելու հարցում:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}