Հասարակական10:08, 01 Մարտ 2013
Պոլսի հայոց պատրիարքը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել

Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը, ով արդեն երկար ժամանակ է, ինչ գտնվում
է Սուրբ փրկիչ հիվանդանոցում, առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով օրերս տեղափոխվել
է վերակենդանացման բաժանմունք: Պատճառը եղել է ջերմության բարձրացումը և արյան
ճնշման թուլացումը:
Պատրիարքարանի պաշտոնական կայքի հայտարարության մեջ տեղեկացվում է, որ բժիշկների մշտական հսկողության տակ գտնվող պատրիարքի առողջական վիճակը սկսել է բարելավվել: Հայտարարության մեջ ասվում է, որ ձեռնարկված են բոլոր բժշկական միջոցառումները պատրիարքի արյան ճնշումը կայունացնելու համար: Մեսրոպ Մութաֆյանը վերակենդանացման բաժանմունքում կմնա առաջիկա օրերին ևս:
Նշենք, որ այժմ Պոլսի հայոց պատրիարքի գործառույթները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որը համարվում է փոխանորդ պատրիարք:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |