Հասարակական06:52, 02 Մարտ 2013
Դիարբեքիրի մզկիթներում ուրբաթօրյա քարոզն առաջին անգամ քրդերեն է եղել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս իր ելույթներից
մեկում, անդրադառնալով մզկիթներում կատարվող քարոզներին, ասել էր . «Կարևորը ոչ թե կրոնական քարոզի «հութբե» լեզուն է ,
այլ` բովանդակությունը: Այն թուրքերեն է կատարվում, բայց զերծ չէ արաբերենից, որը
մինչև հիմա էլ հասկանալի չէ թուրքերի համար, եթե
ինչ-որ մեկն ասի, որ քրդերենն իրեն
ավելի հասկանալի է,ապա դա պետք է հաշվի առնել»:
Ինչպես հայտնում է թուրքական «Իհլաս» (Іhlas) լրատվական գործակալությունը, Էրդողանի այս հայտարարությունից հետո Դիարբեքիրի Հաջը Սըդըք մզկիթի իմամ Աբդուլվասի Յազը ուրբաթօրյա քարոզը կարդացել է քրդերեն լեզվով: Իմամ Աբդուլվասի Յազն իր գոհունակությունն է հայտնել այդ կապակցությամբ և ասել, որ սա կնպաստի քրդական համայնքի մեջ հավատի ամրապնդմանը` հավելելով որ այսպիսով իրենք ավելի հեշտությամբ են իրենց խոսքը հասանելի դարձնում ժողովրդին:
Քրդական համայնքում էլ ուրբաթօրյա քարոզն առաջին անգամ քրդերեն լսելով, սկզբում զարմացել, այնուհետև իրենց գոհունակությունն են հայտնել այդ կապակցությամբ: Նրանցից շատերն էլ շնորհակալություն են հայտնել Էրդողանին քրդերենով քարոզ թույլատրելու համար:
Ermenihaber.am
.
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |