Հասարակական07:39, 04 Մարտ 2013
Դիարբեքիրում հողի տակից ծուխ է բարձրանում, մարդիկ խուճապահար են

Ինչպես տեղեկացնում է «CNNTurk» լրատվական
ծառայությունը,Թուրքիայի Դիարբեքիր (պատմական Տիգրանակերտ) նահանգի դպրոցների մեկի
հարևանությամբ տարօրինակ մի դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում են թուրքական
լրատվամիջոցները, ճամփեզրի մի հատվածում հողը ճաք է տվել, որի ճեղքերից
գոլորշանման ծուխ է բարձրանում, իսկ ընդերքից լսվում են եռացող ջրի ձայներ:
Մերձակա բնակավայրերի բնակիչները մատնվել են խուճապի, նրանք զարմացած ու ահաբեկված են անհասկանալի այդ երևույթից: Տեղական իշխանություններն արդեն իրազեկվել են կատարվածի մասին: Մասնագետները կփորձեն հետազոտել տեղանքը և հասկանալ իրողությունը: Նրանցից մեկը լրագրողներին պատմել է, որ գետնի խոռոչից քուլա-քուլա բարձրացող գոլորշանման ծխից նախնական տպավորությամբ ծծմբաջրի հոտ է գալիս: Այլ հանգամանքներ առայժմ պարզված չեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |