Հասարակական13:43, 04 Մարտ 2013
Թուրք պատգամավորը խոսել է հայկական սփյուռքի հզորության, թուրքականի` տկարության մասին
Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրը թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում անդրադարձել է թուրքական սփյուռքին առնչվող թեմաներին:
Բոզքըրը բացահայտորեն խոսել է հայկական սփյուռքի հզոր լինելու և թուրքական սփյուռքի համեմատությամբ բազմաթիվ առավելություններ ունենալու մասին:
«Հայերը,
օտար պետություններում հաստատվելով, կարողացել են լավ հարաբերություններ ստեղծել
ու պահպանել: Նրանք մինչևանգամ կարողացել են վերահսկել տվյալ երկրի մեդիադաշտը:
Մինդեռ թուրքերը ինչպես որ չեն ասիմիլացվում, այնպես էլ չեն ինտեգրվում տվյալ
երկրին»,- նկատել է թուրք պատգամավորը:
Վերջինս
դժգոհել է, որ սփյուռքում թուրքերը շատ են սահմանափակվել իրար մեջ, հայերի պես
լսելի չեն դարձնում իրենց ձայնը ոչ մեդիայում, ոչ էլ որևէ այլ տեղ: Իսկ եթե
փորձում են լսելի դարձնել, ապա դա ուշացած է լինում: Բոզքըրը հորդորել է
ուժեղացնել թուրքական սփյուռքի ազդեցությունն ու դիրքերը, քանի որ Եվրոպայում 4մլն
թուրքերի առկայությունը լուրջ գործոն է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |