Հասարակական10:41, 05 Մարտ 2013
Թուրք գյուղացիները տրակտորներով «գրոհել» են Բաթման քաղաքը

Թուրքիայի
Բաթման նահագի Զորքյոյ և Յենիքյոյ գյուղերի բնակիչները,
որոնցից տարիներ շարունակ խլել են իրենց հողատարածքները,
տրակտորներով «գրոհելով» Բաթման քաղաքի
կենտրոնը, հետ են պահանջել իրենց հողամասերը: Նահանգապետարանի շենքի
դիմաց՝ Թուրգութ Օզալի անվան այգում, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների և
գյուղացիների միջև լարվածություն է առաջացել: Ճանապարհային ոստիկանության
աշխատակիցների ուժերի անբավարար լինելու պատճառով, դեպքի վայր արագ արձագանքման
ուժեր և ոստիկանության հատուկ ջոկատայիններ են ուղարկվել:
Դեպի
Նահանգապետարան շարժվող գյուղացիներին ոստիկանները կանգնեցրել են` ֆիզիկական ուժ
կիրառելով: Գյուղացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած բանակցություններից հետո
5 գյուղացու թույլ է տրվել հանդիպել Բաթմանի նահանգապետի հետ: Վերջիններս ներկայացրել
են իրենց խնդիրը և հայտարարել, որ շարունակելու են պայքարը մինչը լուծվի խնդիրը:
Ոստիկանների 1 ժամյա բանակցություններից հետո գյուղացիները նաև բացել են
տրակտորներով փակած ճանապարհը :
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |