Հասարակական07:38, 06 Մարտ 2013
Պոլսահայ լրագրող Սևան Նշանյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Թուրքիայում բնավող ազգությամբ հայ գրող, լրագրող, լեզվաբան Սևան Նշանյանի դեմ
դատական հայց է ներկայացվել: Տասնհինգ քաղաքացի հայց է ներկայացրել դաստարան` բողոքելով,
որ Նշանյանն իր կայքում հրապարակել է Մուհամեդ մարգարեի հասցեին վիրավորանք
պարունակող հոդված:
Ստամբուլի հանրապետական դատախազությունն այդ կապակցությամբ քրգործ է հարուցել Սևան Նշանյանի դեմ: Վերջինս մեղադրվում է ժողովրդի մի մասի կրոնական արժեքները հրապարակավ նսեմացնելու` տվյալ դեպքում Մուհամեդի մասին վիրավորական կարծիք հայտնելու մեջ: Առաջիկա օրերին սպասվում է, որ Նշանյանին կկանչեն Ստամբուլի քրեական դատարան:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը նաև հայտնում է, որ առաջադրված մեղադրանքով հայ լրագրողին սպառնում է 9 ամսից մինչև 1.5 տարվա բանտարկություն:
Հիշեցնենք, որ «Լրագրողներ առանց ահմանների» իրավապաշտպան կազմակերպության 2012թ. զեկույցում Թուրքիան ճանաչվել էր աշխարհի միակ երկիրը, որտեղ բանտարկված լրագրողների թիվն ավելացել էր:
«Ներկա դրությամբ 72 լրագրող է պահվում թուրքական բանտերում, որոնցից 42-ը ձերբակալվել են իրենց մասնագիտական գործունեությունը կատարելիս:
Նման իրավիճակը Թուրքիային դարձնում է աշխարհի ամենամեծ բանտը լրագրողների համար»,- ասված է եղել զեկույցում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |