Հասարակական10:50, 07 Մարտ 2013
Թուրք նախարարի առաջարկը «VolksWagen»-ին

Թուրքիայի արդյունաբերության նախարար Զաֆեր Չաղլայանը Ժնևի 83-րդ միջազգային ավտոսրահում «Renault»-ի,
«Hyundai»-ի, «Fiat»-ի, «Ford»-ի , «Volkswagen»-ի և այլ ավտոարտադրողների
տաղավարները դիտելուց հետո հանդիպում է ունեցել թուրք լրագրողների հետ:
Չաղլայանը նշել է, որ «Volkswagen» ընկերությունը Թուրքիայում արտադրություն չունի, բայց այդ երկրում վաճառքի բավական բարձր ցուցանիշներ է գրանցում:
«Ես նրանց տեղեկացրեցի, որ վաճառքի ծավալներով Թուրքիայում առաջատար դիրքերում են գտնվում և դիրքերի էլ ավելի բարելավում մաղթեցի: Սակայն նրանց ասացի նաև, որ չեմ կարող ասել, թե թուրք ժողովուրդը մինչև երբ կշարունակի օգտվել մի ընկերության մեքենաներից, որը Թուրքիայում ներդրում չի կատարում»:
2013-ի մայիսին նախատեսվում է Չաղլայանի հանդիպումը «Volkswagen» ընկերության պատասխանատուների հետ:Եզրափակելով խոսքը՝ թուրք նախարարն ասել է. «Սրանով մի նոր դուռ է բացվում: Հաստատ չեմ կարող ասել, որ գալու են , բայց գալու դեպքում մեր գլխի վրա տեղ կունենան»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |