Հասարակական07:51, 07 Մարտ 2013
Թուրքիայում մշակվում է բանտարկված լրագրողներին ազատ արձակվելու հնարավորություն տվող օրինագիծ

Պաշտոնական
այցով Բեռլինում գտնվող Թուրքիայի փոխվարչապետ
Բյուլենթ Արընչը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ներկայումս մշակվում է
օրենքի
նախագիծ,
որի ընդունման դեպքում Թուրքիայում բանտարկված բազմաթիվ լրագրողներ ազատ արձակվելու հնարավորություն
կունենան:
«Մոտ ժամանակներս օրինագիծը պատրաստ կլինի: Մարտի 10-ին այն նախարարների խորհրդին
կներկայացնենք: Ըստ օրենքի, եթե մեկը քարոզչություն իրականացնի, բայց մասսաներին զենքով ու
բռնությամբ չուղղորդի, դա հանցանք չի համարվի: Կարծում եմ, որ այս օրենքի շնորհիվ
շատ լրագրողներ կազատվեն բանտից»,- ըստ թուրքական «Ռադիքալ»
(Radikal) օրեթերթի`ասել է Արընչը:
Նշենք, որ վերջերս թուրք հոդվածագիր Նեդիմ Շեներն անդրադարձել էր Թուրքիայում մամուլի ազատության խնդրին: Հեղինակը հոդվածում նշում է, որ ներկայումս Թուրքիայի բանտերում կա
75 լրագրող, որոնցից 37-ը ձերբակալվել է «Քրդական համայնքների միության» (ՔՀՄ-KCK), 7-ը`
«Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության, 7-ը` «Հեղափոխական ժողովրդական ազատագրության կուսակցության» (DHKP), 6-ը`
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), 3-ը` «Մարքս-լենինյան կոմունիստական կուսակցության» (ՄԼԿԿ-MLKP), 9-ը` այլ ձախակողմյան կազմակերպությունների դատական գործերի շրջանակներում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |