Հասարակական10:53, 11 Մարտ 2013
Էրդողանը մեղադրվում է իր արաբ կնոջը վիրավորելու մեջ
Թուրքական «Հաբեր ա» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Թուրքիայի Գլխավոր ընդդիմադիր
ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP) արձագանքել է Էրդողանի հայտարարություններին՝ դրանք մեկնաբանելով
որպես վիրավորանք իր իսկ կնոջ` Էմինե Էրդողանի հասցեին: ԺՀԿ-ի հայտարարության
մեջ ասվում է, որ Էրդողանը պետք է ներողություն խնդրի կնոջից:
Խնդրո առարկան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետևյալ արտահայտությունն է եղել. «Եթե ես խտրականություն դնեի, ապա ինչո°ւ պիտի ամուսնանայի արաբ աղջկա հետ, չէի ամուսնանա»:
ԺՀԿ նախագահի օգնական Ադնան Քեսքինը, քննադատելով Էրդողանի այդ հայտարարությունը, ասել է. «Էրդողանը ոչ միայն ամուսնությունն առուծախի առարկա դարձնող տրամաբանությամբ իր տեսակետն է մեջտեղ բերել, այլև իր կամքը, ցանկությունը առաջնահերթ դասելով արհամարհել է մեծարգո տիկին Էմինե Էրդողանի ցանկությունը` այդ կերպ վիրավորելով նրա արժանապատվությունը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |