Հասարակական10:02, 11 Մարտ 2013
Թուրքիայում 6 տարվա ընթացքում արձանագրվել է կանանց նկատմամաբ բռնության 34.356 ահազանգ

Ստամբուլի «Կանանց իրավունքների կենտրոնի» և Ստամբուլի «Կանանց
կազմակերպությունների միության» ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ մամուլի
ասուլիսով:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Փոսթա» թերթը, ասուլիսում նշվել է, որ «Ընտանիքի պահպանման և կանանց նկատմամբ բռնության մասին օրենքի» մեկամյա գործունեությանը հակառակ, տվյալ օրենքի կիրառումն ապահովող ենթակառուցվածքների բացակայության պատճառով, դեռևս չի հաջողվում կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման հարցում շոշափելի արդյունքի հասնել:
Ասուլիսին հաջորդած քննարկման ժամանակ կանանց նկատմամբ գործադրված բռնություններն արձանագրող թեժ գծի համակարգող Նեշե Հաջիսալիհօղլուն նշեց, որ 2007 թվականից սկսած նրանք ընդունել են 34 հազար 356 դիմում, որոնցից 11հզ. 733 –ին օգնել են: 14 նահանգում հիմնվել են բռնությունն արձանագրող և կանխարգելող կենտրոններ, սակայն կադրերի սղության պատճառով դրանք դեռևս իրենց նպատակին չեն ծառայում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |