Հասարակական08:43, 11 Մարտ 2013
Ստամբուլի նահանգապետը` պոլսահայ համայնքին. «Այս երկիրը ձերն է

Ստամբուլի նահանգապետ Հուսեին Ավնի Մութլուն այցելել է հայկական սբ. Գևորգ եկեղեցի: Նրան ուղեկցել է Ստամբուլի ոստիկանապետ Հուսեին Չափքընը: Նրանց դիմավորել է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Վերջինս շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան պաշտոնյաներին կատարած այցի, ինչպես նաև Սամաթիայի հանցագործությունների հեղինակին հայտնաբերելու և վնասազերծելու համար:
Թուրքական լրատվամիջոցների իրազեկմամբ` Ստամբուլի նահանգապետն էլ իր հերթին նշել է. «Մենք ուզում ենք, որ հայ համայնքը խաղաղ միջավայրում ապրի: Անհոգ եղեք: Ոչ մի կասկած և մտավախություն մի ունեցեք. այս ավանը, այս քաղաքը, այս երկիրը ձերն է»:
Այնուհետև նահանգապետն ու ոստիկանապետն այցելել են սբ. Գևորգ եկեղեցուն առընթեր հայկական մայր դպրոց, որտեղ զրուցեցին և լուսանկարվեցին աշակերտների հետ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |