• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:01, 22 Մարտ 2013

Էրդողանը դժգոհ է` քրդերը չեն բարձրացրել թուրքական դրոշը

Էրդողանը դժգոհ է` քրդերը չեն բարձրացրել թուրքական դրոշը

Թուրքիայի  վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական է գնահատել Դիրաբեքիրում  Նովրուզի  տոնակատարությունների ժամանակ ընթերցված քրդերի առաջնորդ Օջալանի կոչը: Սակայն, միաժամանակ Էրդողանը մտահոգություն է հայտնել, որ տոնակատարության ժամանակ Թուրքիայի դրոշ չի եղել:
Հոլանդիայում գտնվող Էրդողանը ,գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում անդրադառնալով Դիարբեքիրում տեղի ունեցած ցույցին, նշել է. «Այնտեղ պետք է լիներ Թուրքիայի դրոշը: Որպես Թուրքիայի վարչապետ` կուզենայի պետական դրոշը այնտեղ տեսնել: Սա ուղերձների վրա ստվեր է գցում: Դրոշների բացակայությունը, գործընթացը սադրանքի ենթարկել  ցանկացողների համար մի նոր հնարավորություն է: Ցանկանում եմ, որ այս թերությունները վերացվեն և զինաթափումից հետո Թուրքիան հասնի տարիներ շարունակ ձգտած բաղձանքին»:

Հիշեցնենք, որ քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանը, ով ցմահ ազատազրկման է դատապարտված, կոչ է արել իր ղեկավարած «Քուրդստանի բանվորական կուսակցությանը»(ՔԲԿ- PKK) դադարեցնել Թուրքիայի իշխանությունների դեմ պայքարը, զինված խմբավորումները դուրս բերել երկրի տարածքից և երկարամյա հակամարտությունը կարգավորելու համար խաղաղ բանակցություններ սկսել:

«Դիմում եմ միլիոնավոր քրդերի և հայտարարում ՝ բոլոր նրանք, ովքեր զենք են պահում, հեռացե՛ք Թուրքիայից»,- ասվում է Օջալանի ուղերձում, որը ընթերցվել է Դիարբեքիր քաղաքում:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}