Հասարակական08:49, 25 Մարտ 2013
Թուրքիայում 861 հայ ընտանիք ունի կեցության թույտվություն

Թուրքիայի
Ազգային մեծ
ժողովում (ԹԱՄԺ-TBMM) «Օտարերկրացիների և միջազգային պաhպանության մասին օրինագծի» քննարկումների ժամանակ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը հանդես է եկել ելույթով:
Թուրքական
«Դունյա» լրատվական կայքի տեղեկացմամբ`խոսելով իրավական դաշտի բարեփոխումների մասին` Գյուլերը նշել է, որ Թուրքիան դադարել է մաքսանենգության
և թմրանյութերի վաճառքի երկիր լինել: Ձերբակալությունների
թվով արդեն Թուրքիան
աշխարհում
առաջին տեղում է:
Ըստ նախարարի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայի վերաբերյալ վերջին 3 տարում 14 խախտման որոշում է կայացրել և ընդհանուր առմամբ 295.387 եվրոյի չափով փոխհատուցման դատապարտել:
Մուամմեր
Գյուլերը նշել է, որ այժմ Թուրքիայում
861 հայ ընտանիք կեցության թույլտվություն ունի: Նրանք կարճաժամկետ և երկարաժամկետ կեցության թույտվությունները
ստացել են ընտանիքի վերամիավորման, ուսանող լինելու և հետազոտական աշխատանքների հիմքերով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |