• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:30, 26 Մարտ 2013

Times. «Անկարան լրագրողների համար աշխարհի ամենամեծ բանտն է ստեղծել»

Times. «Անկարան լրագրողների համար աշխարհի  ամենամեծ բանտն է ստեղծել»

Թուրքական «Վաթան» օրաթերթը  ուշադրություն է հավիրում Մեծ Բրիտանիայի առաջատար թերթերից Times-ի` Թուրքիայի իշխանություններին խստորեն քննադատող հոդվածի վրա, որտեղ հեղինակն անդրադառնում է Թուրքիայում մամուլի, խոսքի ազատության սահմանափակումներին և լրագրողների նկատմամբ գործադրվող ճնշումներին: Պարբերականը նշում է, որ  թանկ են վճարում այն լրագրողները, ովքեր չեն արդարացնում Թուրաքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` իր անձի նկատմամբ սիրահոժար լինելու սպասումը:

«Անկարան, որտեղ գնալով ուժեղանում է միանձնյա ղեկավարումը, լրագրողների համար նախատեսված աշխարհի  ամենամեծ բանտն է ստեղծել»,-ասված է հոդվածում:

Թուրքականը թերթը, մեջբերում է  «Լրագրողների պաշտպանության» կոմիտեի  պնդումը, թե Թուրքիան կալանավայրերում գտնվող լրագրողների թվով (շուրջ 49) գերազանցում է անգամ Չինաստանին և Իրանին:

Իսկ լրագրողների նկատմամբ ճնշման ամենավառ օրինակը, ըստ բրիտանական լրատվամիջոցի, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան` Հասան Ջեմալի հեռացումն էր «Միլլիյեթ» օրաթերթից, որի պատճառը, ըստ որոշ տվյալների, նրա կողմից Հայոց ցեղասպանության փաստի ընդունումն էր և այդ մասին գիրք գրելը:

Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը «1915. Հայոց ցեղասպանություն» վերնագրով գիրք է հրատարակել այս տարվա հունվարին և այն նվիրել 2007-ին սպանված «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակին:

«Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեկ բան չի հասկացել. խոսքի ազատությունը, ոչ թե ժողովրդավարության անքակտելի մասն է, այլ հենց ժողովրդավարությունն է», - եզրափակվում է հոդվածը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}