Հասարակական11:04, 26 Մարտ 2013
Հրապարակվել է թուրքական բանակում սպանված հայ զինվորի գործով մեղադրական եզրակացությունը

Երկու տարի առաջ Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանի զորամասում զինծառայության մեջ գտնվող հայազգի
Սևակ Շահին Բալըքչըն սպանվել էր ծառայակից թուրք զինվորի կրակոցից: Հարուցված
քրգործով զբաղվում է Դիարբեքիրի ռազմական դատարանը: Սպանության մեջ մեղադրվում է
Քըվանչ Աղաօղլուն, իսկ նույն զորամասի ենթասպա Սադրեթին Էրսոզի դեմ առաջադրվել է
ծառայողական պարտականությունները լավ չկատարելու մեղադրանք:
«CNNTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` կայացած հերթական դատական նիստից հետո ռազմական դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացությունը, համաձայն որի, կատարված սպանության մեջ դիտավորության ոչ մի նշան չի հայտնաբերվել և Քըվանչ Աղաօղլուի հանցագործությունը դիտվում է որպես անփութության հետևանք: Դատախազը Քըվանչ Աղաօղլուի և Սադրեթին Էրսոզի համար դատարանից պահանջել է 2-6 տարվա ազատազրկում:
Նշենք, որ Սևակի ընտանիքը սպանության դժբախտ պատահաբար լինելու վարկածին չի հավատում։ Սևակի մայրը՝ Անի Բալըքչըն, բազմիցս հայտարարել է, որ իր որդու սպանությունը դժբախտ պատահար որակելն ամոթ է։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |