Հասարակական06:44, 27 Մարտ 2013
Սևակին սպանած թուրք զինվորը դատապարտվել է 4 տարի 5 ամսվա ազատազրկման

Թուրքական «Յենիշաֆաք» թերթը տեղեկացնում է, որ Դիարբեքիրի ռազմական դատարանը կայացրել է հայազգի զինվոր Սևակ Շահին Բալըքչըի սպանության գործով դատավճիռը: Բաթման նահանգի Քոզլուք շրջանի զորմասում զինծառայությունը ժամանակ Սևակը 2011թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, սպանվել էր զինծառայակից թուրք զինվորի` Քըվանչ Աղաօղլույի կողմից:
Զինվորական դատախազը, մարդասպանի դեմ առաջադրելով չկանխամտածված սպանության մեղադրանք, նրա համար դատարանից պահանջել էր 2-6 տարվա պատժաչափով ազատազրկում, իսկ զինջոկի հրամանատարը` ենթասպա Սադրեթին Էրսոզը, մեղադրվել է ցուցաբերած անփութության և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Նրա համար դատարանից պահանջվել է 6 ամսից մինչև 2 տարվա ազատազրկում:
Գործը քննող Դիարբեքիրի զինդատարանը մարդասպան Քըվանչ Աղաօղլույին դատապարտել է 4 տարի 5 ամսվա ազատազրկման: Իսկ Սադրեթին Էրսոզը դատապարտվել է 5 ամսվա պայմանական ազատազրկման:
Թուրքական պարբերականն ուշադրություն է հրավիրում «Նոր զարթոնք» նախաձեռնության հայտարարությանը, որում մասնավորապես, ասված է.
«Հայի սպանությունը հենց ապրիլի 24-ին առնվազն տարօրինակ է: Անհրաժետ է, որ այս տարօրինակ գործը քննության առնվի արդար դատարանի կողմից»:
Նշենք, որ Սևակի ընտանիքը սպանության դժբախտ պատահաբար լինելու վարկածին չի հավատում։ Սևակի մայրը՝ Անի Բալըքչըն, բազմիցս հայտարարել է, որ իր որդու սպանությունը դժբախտ պատահար որակելն ամոթ է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |