Հասարակական07:47, 29 Մարտ 2013
Սևակ Բալըքչըի ծնողները բողոքով դիմելու են Վճռաբեկ դատարան

«Արդարություն Սևակի համար» հասարակական նախաձեռնությունը Ստամբուլում քննարկել է Սևակ Բալըքչըի սպանության գործով դատավիճռը: Ինչպես հաղորդում է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը, քննարկմանը ներկա են եղել նաև Սևակի ծնողները և փաստաբան Ջեմ Հալավուրթը: Վերջինս ուշադրություն է հրավիրել նախաքննական գործընթացի թերությունների վրա. դեպքի վայրի տեղազննության և դատախազության եզրակացության արձանագրությունները կազմված են եղել մակերեսորեն, ինչի հետևանքով էլ մեջտեղ է բերվել չկանխամտածված սպանության հանգամանքը:
Սևակի հայրը` Կարապետ Բալըքչըն արձագանքելով այն փաստին, որ Թուրքիայի Հանրապետությունում սպանված քրիստոնյա զինվորները նահատակ (şehit) չեն համարվում, ասել է «Հապա ինչու՞ եք Թուրքիայում քրիստոնյաներին բանակ տանում»:
Անդրառնալով դատավճռին` հայտարարել է, որ այն իրենց չի բավարարում, և մտադիր են բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարանում: «Այստեղ էլ, եթե արդյունք չլինի, կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Մեզ միայն ճշմարտության բացահայտումը կբավարարի: Ես դա եմ ակնկալում: Սա հանցագործություն էր և ուրշ ոչինչ»,-եզրափակել է Սևակի հայրը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |