Հասարակական09:33, 04 Ապրիլ 2013
ԱՍԱԼԱ-ի մարտիկի աճյունը Թուրքիայից կտեղափոխվի Ֆրանսիա
«Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ» (ՀԱՀԳԲ-ASALA)-ի նահատակ
մարտիկներից մեկի` Լևոն Էքմեքյանի աճյունը Թուրքիայից տեղափոխվելու է Ֆրանսիա: Լևոն
Էքմեքչյանի դին այժմ ամփոփված է Անկարայի Ջեբեջի Ասրի գերեզմանատանը, որտեղ նրա
համար շիրմաքար չկա: Ըստ «Սաբահ» օրաթերթի` Լևոնի ազգականները թուրքական
իշխանություններից ստացել են համապատասխան թույլտվությունը:
Էքմեքչյանների ընտանիքի փաստաբան, մարդու իրավուքնների պաշտպան Էրեն Քեսքինը տեղեկացրել է, որ Անկարայի քաղաքապետարանից թույլտվությունն արդեն ստացել են, մնում է ստանալ նաև առողջապահության նախարարության նահանգային կառույցի թույլտվությունը և արդեն սկսել աճյունի տեղափոխման գործընթացը:
Նշենք, որ ԱՍԱԼԱ-ի «Խրիմյան Հայրիկ» անձնասպան ջոկատը 1982թ. օգոստոսի 7-ին հարձակում էր գործել Անկարայի «Էսենբողա» օդանավակայանի վրա` իրականացնելով «Կարին» օպերացիան։ Լևոն Էքմեքչյանը վիրավոր վիճակում գերի է ընկնում: Թուրքերը նրան բուժում են, այնուհետև մահապատժի դատապարտում: Բազմաթիվ խոշտանգումներից հետո 1983-ի հունվարի 28-ին Ուլուջանլար բանտում Լևոնին կախաղան են հանում: Օգոստոսի 7-ը նշվում է որպես ԱՍԱԼԱ-ի զոհերի հիշատակի օր:
Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունը` նվիրված Լևոն Էքմեքչյանին:
Գիշերային ռեքուիէմ
...Կ՚ անձրեւէ, տղաս... աշունը թաց է,
Ուրկից յայտնուեց կախաղանը այս.
Գիշերը ամբողջ աչքերս բաց են,
Քեզ որտե՞ղ տարան, ի՞նչ արին տղաս:
Անխռով անցաւ մեր ողջ ցերեկը,
Մինչ այնտեղ՝ ճոճուող քո մարմինն էր սառ...
Մեզ համա՛ր էիր որոնում ելքը,
Մոլորուած, մոլի սակայն մեզ համար:
Այդ դու՛ չմեռար, մենք ենք մեռածը,
Մենք՝ մեղկութեան մէջ հափրացած սերունդ.
Կ՚անձրեւէ, տղաս... Աշունը թաց է,
Թաց՝ աչքերուն պէս խեղճ, խաբուած սերունդ...
Հիշեցնենք, որ ԱՍԱԼԱ-ն 1980-ականներին դարձել էր հայոց պայքարի ու վրեժի խորհրդանիշը: ԱՍԱԼԱ-ն բնական հակազդեցությունն էր ցեղասպանությունից փրկվածների այն զավակների, որոնք տասնամյակներ շարունակ լռելուց հետո ստիպված եղան զենք բարձրացնել: ԱՍԱԼԱ-ն պայքարում էր ոչ միայն զենքով, այլև ուներ իր պաշտոնաթերթը` «Հայաստանը», որ լույս էր տեսնում հինգ լեզուներով ` հայերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն և թուրքերեն: 10 տարվա ընթացքում ԱՍԱԼԱ-ի զինյալներն իրականացրեցին ավելի քան 200 հարձակում թուրք դիվանագետների և քաղաքական գործիչների դեմ աշխարհի տարբեր երկրներում: Այդ տարիներին թուրքական կառավարությունը գնաց ծայրահեղ քայլի. Անկարան սկսեց իր արտակարգ և լիազոր դեսպաններին զինել և հատկացնել զրահապատ մեքենաներ: 1990-ականների սկզբին ԱՍԱԼԱ-ն ընդհատակ անցավ, բայց երբեք չի հայտարարել իր գործունեությունըկասեցնելու մասին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |