Հասարակական08:59, 04 Ապրիլ 2013
«Ագօս»-ի գլխավոր խմբագրի դեմ հետաքննություն է սկսվել
Ստամբուլի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել «Ագօս»
շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի և խմբագիր Ումիթ Քըվանչի դեմ:
Հետաքննության նյութ են դարձել Դինքի սպանության դատավճռի կայացման օրը Քոփթաշի և
Քըվանչի` հեռուստաեթերի ժամանակ հնչեցրած խոսքերը
Այս մասին տեղեկացնող «Ագօս» շաբաթաթերթը հիշեցնում է, որ 2012-ի հունվարի 17-ին նրանք եղել են «Հաբեթ թուրք» հեռուստաալիքի «Խոսքը քոնն է» հաղորդման հյուրը և գնահատականներ տվել Դինքի գործով կայացված վճռի վերաբերյալ: Հաղորդման հեռարձակումից անմիջապես հետո Անթալիայի բնակիչ, Թուրքիայի քաղաքացի Այդըն Թաշչըն հայցադիմում է ներկայացրել Ստամբուլի դատախազություն: Նա որպես թուրք անընդունելի է համարել Քոփթաշի և Քըվանչի այն խոսքը, թե Թուրքիան մարդասպան պետություն է: Ստամբուլի դատախազ Ֆիքրեթ Սեչենն էլ ընթացք տվել գործին: Քոփթաշն ու Քըվանչը առաջիկա օրերին կկանչվեն հարցաքննության:
«Ագոս»-ի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն նշել է, որ վերոնշյալ քաղաքացու հայցին լուրջ վերաբերվել պետք չէր, քանի որ Քոփթաշի և Քվանչի խոսքերի մեջ հանցանքի տարրեր չեն եղել: Ավելին, փաստաբանը դժգոհել է թուրքական արդարադատությունից` պնդելով, որ Դինքի գործով դատավարությունը ինչպես որ հարկն է, չի ընթացել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |