• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Հունիս, 2026
Չորեքշաբթի 08:11
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:33, 04 Ապրիլ 2013

ԱՍԱԼԱ-ի մարտիկի աճյունը Թուրքիայից կտեղափոխվի Ֆրանսիա

ԱՍԱԼԱ-ի մարտիկի աճյունը Թուրքիայից կտեղափոխվի Ֆրանսիա

«Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ» (ՀԱՀԳԲ-ASALA)-ի նահատակ մարտիկներից մեկի` Լևոն Էքմեքյանի աճյունը Թուրքիայից տեղափոխվելու է Ֆրանսիա: Լևոն Էքմեքչյանի դին այժմ ամփոփված է Անկարայի Ջեբեջի Ասրի գերեզմանատանը, որտեղ նրա համար շիրմաքար չկա: Ըստ «Սաբահ» օրաթերթի` Լևոնի ազգականները թուրքական իշխանություններից ստացել են համապատասխան թույլտվությունը:

Էքմեքչյանների ընտանիքի փաստաբան, մարդու իրավուքնների պաշտպան Էրեն Քեսքինը տեղեկացրել է, որ Անկարայի քաղաքապետարանից թույլտվությունն արդեն ստացել են, մնում է ստանալ նաև առողջապահության նախարարության նահանգային կառույցի թույլտվությունը և արդեն սկսել աճյունի տեղափոխման գործընթացը:

Նշենք, որ ԱՍԱԼԱ-ի «Խրիմյան Հայրիկ» անձնասպան ջոկատը 1982թ. օգոստոսի 7-ին հարձակում էր գործել Անկարայի «Էսենբողա» օդանավակայանի վրա` իրականացնելով «Կարին» օպերացիան։ Լևոն Էքմեքչյանը վիրավոր վիճակում գերի է ընկնում: Թուրքերը նրան բուժում են, այնուհետև մահապատժի դատապարտում: Բազմաթիվ խոշտանգումներից հետո 1983-ի հունվարի 28-ին Ուլուջանլար բանտում Լևոնին կախաղան են հանում: Օգոստոսի 7-ը նշվում է որպես ԱՍԱԼԱ-ի զոհերի հիշատակի օր:

Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունը` նվիրված Լևոն Էքմեքչյանին:

Գիշերային ռեքուիէմ

...Կ՚ անձրեւէ, տղաս... աշունը թաց է,

Ուրկից յայտնուեց կախաղանը այս.
Գիշերը ամբողջ աչքերս բաց են,
Քեզ որտե՞ղ տարան, ի՞նչ արին տղաս:

Անխռով անցաւ մեր ողջ ցերեկը,
Մինչ այնտեղ՝ ճոճուող քո մարմինն էր սառ...
Մեզ համա՛ր էիր որոնում ելքը,
Մոլորուած, մոլի սակայն մեզ համար:

Այդ դու՛ չմեռար, մենք ենք մեռածը,
Մենք՝ մեղկութեան մէջ հափրացած սերունդ.
Կ՚անձրեւէ, տղաս... Աշունը թաց է,
Թաց՝ աչքերուն պէս խեղճ, խաբուած սերունդ...

Հիշեցնենք, որ ԱՍԱԼԱ-ն 1980-ականներին դարձել էր հայոց պայքարի ու վրեժի խորհրդանիշը: ԱՍԱԼԱ-ն բնական հակազդեցությունն էր ցեղասպանությունից փրկվածների այն զավակների, որոնք տասնամյակներ շարունակ լռելուց հետո ստիպված եղան զենք բարձրացնել: ԱՍԱԼԱ-ն պայքարում էր ոչ միայն զենքով, այլև ուներ իր պաշտոնաթերթը` «Հայաստանը», որ լույս էր տեսնում հինգ լեզուներով ` հայերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն և թուրքերեն: 10 տարվա ընթացքում ԱՍԱԼԱ-ի զինյալներն իրականացրեցին ավելի քան 200 հարձակում թուրք դիվանագետների և քաղաքական գործիչների դեմ աշխարհի տարբեր երկրներում: Այդ տարիներին  թուրքական կառավարությունը գնաց ծայրահեղ քայլի. Անկարան սկսեց իր արտակարգ և լիազոր դեսպաններին զինել և հատկացնել զրահապատ մեքենաներ: 1990-ականների սկզբին ԱՍԱԼԱ-ն ընդհատակ անցավ, բայց երբեք չի հայտարարել իր գործունեությունըկասեցնելու մասին: 


Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}