Հասարակական09:09, 12 Ապրիլ 2013
Թաթյոս Բեբեք. «Թուրքիայում պետք է լինի հայ համայնքապետ, հույն ոստիկան, հրեա սպա»

Թուրքական «Բիանեթ» լրատվական կայքը հարցազրույց է
անցկացրել Թուրքիայի ազգությամբ հայ քաղաքացի, հայկական համայնքի առաջատար
ներկայացուցիչներից Թաթյոս Բեբեքի հետ: Անդրադարձ է եղել Թուրքիայի
աշխարհիկությանը, սահմանադրական բարեփոխումներին, հասարակական կյանքի բարելավմանը:
Թաթյոս Բեբեքը, նշել է, որ ազգային փոքրամասնությունների հարցը տակավին չլուծված է մնում Թուրքիայում: Բոլոր քաղաքացիների իրավահավասարության մասին խոսքերն ու ձևակերպումները մնացել են օրենքների մեջ ու թղթերի վրա: Մինչդեռ պետք է դրանք իրական կյանքում դրսևորվեին:
«Կարիք կա, որ դրանք թղթի վրայից կյանքի կոչվեն ու դրսևորվեն գործնականում»:
Սահմանադրական նախապատրաստվող բարեփոխումների վերաբերյալ Բեբեքը հույս է հայտնել, որ բարեփոխումներից հետո սահմանադրությունը կապահովի Թուրքիայի բոլոր քաղաքացիների հավասարությունն ու իրավահավասարությունը` անկախ ազգային պատկանելությունից: Չեն լինի խտրականություններ ոչ մի հարցում:
«Արդեն ժամանակն է: Օրինակ` պետք է մի հայ լինի համայնքի ղեկավար, մի հույն` ոստիկան, մի հրեա` սպա, մի սիրիացի` խորհրդական»,- նշել է Բեբեքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |