Հասարակական09:15, 13 Ապրիլ 2013
Թուրքիայում 3 ամսում սպանվել է 33, բռնաբարվել` 38 կին

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող
«Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Այլին Նազլըաքան
տարածել է մամլո հաղորդագրություն 2013-ի առաջին եռամսյակում կանանց նկատմամբ
գործադրված բռնությունների մասին:
Ընդդիմադիր պատգամավորը նկատել է տվել, թե իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կառավարման շրջանում որքան է ավելացել կանանց սպանությունները և առհասարակ նրանց նկատմամբ իրականացված բռնարարքները:
Հրապարակված տվյալների համաձայն` 2013 թվականի հունվար-փետրվար-մարտ ամիսներին արձանագրվել են ներքոնշյալ ցուցանիշները.
- Սպանվել է 33 կին և 4 երեխա:
- Բռնաբարվել է 38 կին:
- Բռնութուն է կիրառվել 65 կնոջ և 2 երեխայի նկատմամբ:
- Ճնշումների է ենթարկվել 45 կին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |