• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:09, 15 Ապրիլ 2013

Ռոբեր Քոփթաշ. «Թուրքիայում դեռ շրջում է 301-րդ հոդվածի ուրվականը»

Ռոբեր Քոփթաշ. «Թուրքիայում դեռ շրջում է 301-րդ հոդվածի ուրվականը»

Ստորև ներկայացվում է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի «Հանցագործը հենց 301-րդ հոդվածն է» վերտառությամբ հոդվածը:

 

2012թ. հունվարի 17-ը շատ լավ եմ հիշում: Ամեն անգամ Բեշիքթաշում Հրանտ Դինքի գործով քննող դատարանը մտնելիս ես ինձ «կեղտոտված» էի զգում: Այդ օրն ամոթալի վճռի կայացման օրն էր:

Դատավորի վճիռը լսելուց երկու ժամ անց Ումիթ Քըվանչի հետ միասին Haberturk-ի հաղորդմանը մասնակցեցինք: Անթալիացի Այդըն Թաշչըն ծանուցման մեջ իրեն անվանում է «թուրք քաղաքացի», իսկ ինձ և Ումիթ Քըվանչին` «հայտնի է, որ հայեր են»: Այս անհանգստացնող խոսքերն ակնհայտորեն ցույց էին տալիս նրա մտածողության առանձնահատկությունները:

Լավ, ի՞նչ էինք ասել մենք: Հրանտ Դինքը սպանվել է մի կառույցի կողմից, որում ներգրավված են եղել նաև պետական պաշտոնյաներ, և չնայած նրան, որ դատարանի ձեռքին կային բոլոր ապացույցները` այդ կառույցը մնաց չբացահայտված, և դրանով իսկ պետությունը մեղսակից է դառնում Հրանտ Դինքի սպանությանը: Դա սպանությանը պետության մեղսակցությունն էր: Մենք չէինք ցանկանում, որ պետությունը մասնակցի Դինքի դեմ իրականացված ոճրին: Դրա միակ ճանապարհն այն էր, որ սպանությունում դերակատարում ունեցած կառույցը հայտնվի դատարանի առջև: Եթե չանի դա, ապա պետությունը կշարունակի մարդասպաններին մեղսակից լինել: Սրանով հանրության ուշադրությունն է հրավիրվում նրա վրա, որ ապագայում էլ նման սպանություն գործողներն անպատիժ կարող են մնալ, ինչը մենք չէինք կարող ընդունել:

Այսօր, հետաքննության պատճառ դարձած ծրագրում իմ խոսքը ևս մեկ անգամ լսելով ու կարդալով փորձագետների կազմած դոսյեի տեքստը, և գնահատելով այն Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի լույսի ներքո, տեսնում եմ, որ  Թուրքիայում յուրաքանչյուր դատավոր հանգիստ խղճով իմ խոսքերի պատճառով կարող է հետաքննություն սկսել իմ դեմ: Քրեական օրենսգրքի առաջին հոդվածը հռչակում է. «Թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը կամ Թուրքիայի Ազգային մեծ ժողովին հրապարակավ վիրավորողը պատժվում է վեց ամսից մինչև երեք տարի ժամկետով ազատազրկման»: Այս պարագայում վերոնշյալ «պետությունը մարդասպան է, մեղսակցություն, սպանություն» և նման մտքերի համար իր գործը բծախնդրորեն կատարող յուրաքանչյուր դատավոր կարող է ինձ բանտարկել վեց ամսից մինչև երեք տարի ազատազրկման: Ուզում եմ ասել, որ հաղորդման ժամանակ արտահայտած իմ մտքերից ելնելով` կարելի է ինձ մեղադրանք առաջադրել: Թուրքիայի դատական համակարգի ընդհանուր միտումներն աչքի առաջ ունենալով` էլ ի՞նչը կարող է մեզ զարմացնել:

301-րդ հոդվածը 2008թ. Հրանտ Դինքի սպանությունից հետո փոխվեց և որոշվեց, որ այդ հոդվածով կարելի է դատել միայն արդարադատության նախարարության թույլտվությամբ: Դրանից հետո հանրության մոտ տպավորություն կար, թե 301-րդ հոդվածը էլ չի կիրառվի: Սակայն իմ և Քըվանչի դեմ սկսված հետաքննությունը վկայում է, որ 301-ի ուրվականը դեռ շրջում է Թուրքիայում:

Հավանաբար այդ պահին շատերս մտածում էինք, թե արդարադատության նախարարությունը մեզ դատելու թույլտվություն չի տա: Մի՞թե դուք կարծում եք, թե  նախարարությունն իր թույլտվությունը տալու է դոսյեում առկա փաստերի համաձայն. այսինքն, մեր խոսքը համադրելով` հետաքննելու է, թե հայց ներկայացնելու հիմքեր կան, թե ոչ: Եթե այդպես է, ապա հարց է առաջանում` ինչո՞ւ էր անհրաժեշտ նախարարության թույլտվությունը: Նախարարության փոխարեն նույն իրավական և օրենսդրական գործառույթը կարող էր իրականացնել ցանկացած դատախազ: Ասել կուզեմ, որ նախարարությունը քաղաքական գնահատական է տալու: Ավելի կոպիտ ասած` «նախարարությունը պետք է քննարկի, թե մեր դեմ հայցի ներկայացումը մեր կառավարությանը, պետությանն ավելի շատ օգո՞ւտ կտա, թե՞ վնաս»: Բայց ինչքանով է արդար քրեական գործի ճակատագիրը որոշել քաղաքական նկատառումներով, իսկ արդարադատության նախարարությանը դնել երկու քարի միջև: Ասենք, որ այսօր արդարադատության նախարարությունը մեր դեմ հայց ներկայացնելը պետության բարձրագույն շահերին համապատասխան չհամարեց: Իսկ վա՞ղը: Այլ պարագայի և նախարարի դեպքում ո՞վ գիտե` ինչ կարող է լինել: Մի՞թե կարելի է օրենքների կիրառումը թողնել բախտի քմահաճույքին:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}