Հասարակական07:45, 16 Ապրիլ 2013
Թուրք կանայք «սեքսադուլ» են անում

Ըստ թուրքական «Ռադիքալ» պարբերականի` Թուրքիայի Քոնյա քաղաքում գործող, կանանց
իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Şefkat-Der» կազմակերպության նախագահ Հայրեթթին Բուլանը, որպես կանանց դեմ բռնության դեմ պայքարի միջոց, կանանց կոչ է արել 41 օր հրաժարվել սեքսից, ինչպես նաև տնային գործերից:
Բուլանը նշել է, որ բողոքի ակցիայի մասնակիցները ապրլի 22-ին կհավաքվեն Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Թուրքիայում
գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության»
(ԺՀԿ-CHP) պատգամավոր Այլին Նազլըաքան տարածել է մամլո հաղորդագրություն 2013-ի
առաջին եռամսյակում Թուրքիայում կանանց նկատմամբ
գործադրված բռնությունների մասին: Հրապարակված տվյալների համաձայն` 2013 թվականի
հունվար-փետրվար-մարտ ամիսներին արձանագրվել են ներքոնշյալ ցուցանիշները.
- Սպանվել է 33 կին
և 4 երեխա:
- Բռնաբարվել է 38
կին:
- Բռնութուն է
կիրառվել 65 կնոջ և 2 երեխայի նկատմամբ:
- Ճնշումների է
ենթարկվել 45 կին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |