Հասարակական10:23, 18 Ապրիլ 2013
Ահմեթ Հաքան. «Մեկն էլ լսի, կիմանա, թե Թուրքիայում հայ բառը հայհոյանք չի»

Թուրքի հայտնի դաշնակահար Ֆազիլ Սայը սոցիալական կայքերում հակաիսլամական
գրառումներ կատարելու համար դատարանի որոշմամբ դատապարտվել է 10 ամսվա
բանտարկության: Նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքը ձևակերպվել է Թուրքիայի
քրեական օրենսգրքի` կրոնական արժեքները ոտնահարելու մասին դրույթներով:
Դաշնակահարը նշել է, որ ինքը հալածվում է թուրք հասարակության կողմից այն
բանից հետո, երբ հայտարարել է, թե աթեիստ է:
Այս խնդրին անդրադարձել է թուրքական «Hurriyet» օրաթերթի հայտնի սյունակագիր
Ահմեթ Հաքանը: Նա քննադատական ծաղրի է ենթարկել թուրքական պետության` իբր
կրոնական, ազգային ու մշակութային արժեքների պաշտպան լինելու իմիտացիան:
Վերլուծաբանը նկատել է տալիս հետևյալը.
«Լսողներն էլ կկարծեն, թե մեր երկրում
- Հավատացյալների
հանդեպ հարգանքը գտնվում է ամենաբարձ մակարդակի վրա:
- «Հայ» բառը չեն
կիրառում որպես հայհոյանք:
-Աթեիստներին
արհամարահանքով ու նսեմաբար չեն վերաբերվում:
- «Սրանք զրադաշտ են»
արտահայտությունն օգտագործելով բոլորովին չեն նսեմացնում զրադաշտականությունը:
- Մի հսկայական
քաղաքի գյավուր անունով որակողներին տեղը տեղին ամոթանք են տալիս:
- Ամեն
գաղափարախոսության, ամեն հավատքի, ամեն արժեքի հանդեպ հարգանք է ցուցաբերվում»:
Իրականում, իհարկե, Թուրքիայում արժեզրկվում են շատ բաներ, որոնց մասին դատարանները լռում են: Ու ըստ հոդվածագրի` այնպես չէ, որ Թուրքիայում բոլորը ծայրաստիճան քաղաքավարի, բարեկիրթ ու հանդուրժող են և միայն դաշնակահար Ֆազիլն է կոպիտ գտնվել ու ոտնահարել այլոց կրոնական արժեքները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |