Հասարակական10:07, 19 Ապրիլ 2013
Հակահայ հերթական կոնֆերանս Թուրքիայում

Թուրքիայի «Ուլուդաղ» համալսարանում կազմակերպվել է
Հայկական հարցին նվիրված կոնֆերանս: Մասնակիցների թվում է եղել «Մարմարա»
համալսարանի պրոֆեսոր Բյուլենթ Բաքարը, որի ելույթը նվիրվել է Հայոց
ցեղասպանության հերքմանը ու թուրքերին զոհի կերպարի մեջ դնելու ջանքերին:
Թուրք պրոֆեսորը մեղադրել է Ռուսաստանին, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային և Իտալիային հայկական գործոնը օգտագործելու և Օսմանյան պետության դեմ արշավ իրականացնելու մեջ: Թուրքական իշխանությունների հրահանգով տեղահանության ու սպանդի ենթարկված արևմտահայության ցեղասպանությունը շրջանցելով` Բաքարը որպես զոհեր է ներկայացրել Օսմանյան բանակի զինվորներին:
«Տեղահանության ընթացքում վարակիչ հիվանդությունների պատճառով բազմաթիվ օսմանցի զինվորներ մահացան»:
Նկատենք, որ այս կերպ թուրք պրոֆեսորը փորձել է Ցեղասպանության հանցագործի մեղավորությունն ու պատասխանատվությունը Թուրքիայի վրայից շեղել դեպի եվրոպական երկրներ, իսկ զանգվածային ջարդերի ենթարկված իրական զոհերի փոխարեն որպես զոհ ներկայացնել հիվանդություններից ոչնչացված օսմանցի զինվորներին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |