Հասարակական07:17, 19 Ապրիլ 2013
Օջալանը և Գյուլենը Time-ի հարյուրյակում

Time ամսագիրը հրապարակել է 100 ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա ցուցակը:
Թուրքական «Վաթան» պարբերականը տեղեկացնում է, որ հարյուրյակի մեջ ընդգրկվել են նաև քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը և իսլամիստական համարվող «Գյուլենական շարժման» (Gülen
hareketi) հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենը:
Գյուլենը ընդգրկվել է «Աշխարհի հետաքրքրությունը գրավող կրոնական առաջնորդներ» ցուցակի մեջ:
«Գյուլենի հետևորդները աշխարհի մոտ 140 երկրում դպրոցներ են ստեղծել: Թուրքիայում նրա ազդեցություն շատ մեծ է, այդ ազդեցությունը տարածում և իրագործում են նրա աշակերտները, որոնք կառավարության մեջ, դատական, ոստիկանական համակարգերում բարձունքների են հասել»,- գրված է ամսագրում:
Իսկ Թայմս-ում ընդգրկված Օջալանը բնութագրվել է որպես «խաղաղության ձայն»:
Նրա մասին գրված է. «Խաղաղության ձայնը հակառակ այն բանի, որ բանտարկված է, դարձավ մի առաջնորդ, ով բարեկամության ձեռք մեկնեց այն մարդկանց, որոնց դեմ պատերազմ էր մղել իր ամբողջ կյանքի ընթացքում»:
Ermenihaber.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |