Հասարակական13:01, 21 Ապրիլ 2013
Թուրք հայտնի երգիչը ապրիլի 24-ին միանալու է Ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը

Թուրք հայտնի երգիչ Նիհաթ Դողանը հայտարարել է, որ մասնակցելու է ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կայանալիք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը ։
Թուրքական «Հաբեր 3» լրատվական կայքի փոխանցմամբ թուրք հայտնի երգիչը թուրքական «Թարաֆ » օրաթերթի թղթակցի տված «Դուք մասնակցելու՞ եք ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում 1915-ին հայերի ապրած Մեծ Դժբախտության համար կազմակերպվելիք հիշատակի միջոցառմանը» հարցին հետևյալ կերպ է պատասխանել.
«Եթե այստեղ լինեմ կգնամ: Չպետք է վախենալ Լինչի դատաստանից: Բռնությունը բռնություն է։ Բռնությունն իմ ու քո չունի։ Եթե գնանք, եթե խիզախ լինենք, եթե այրվելուց չվախենանք, շատ մութ հարցեր կբացահայտվեն։ Այդ պատճառով էլ կարծում եմ, որ բոլորը, հանուն մարդկության, պետք է այնտեղ լինեն։ Պետք է այնտեղ
լինել՝ հանուն արդարության»,-ասել է նա։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |