Հասարակական13:41, 24 Ապրիլ 2013
Սադրիչը փորձել է խաթարել Ստամբուլում անցկացվող Ցեղասպանության հիշատակման միջոցառումը

Թուրքիայի Մարդու իրավունքների միության կողմից Ստամբուլում անցկացվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառման ժամանակ մի թուրք, ելույթ ունեցողներին դիմելով, բացականչել է. «Դուք սուտ եք ասում: Պատմական փաստերը խեղաթյուրում եք: Թուրք ազգը ցեղասպանություն անել չէր կարող»:
Սադրիչը հեռացվել է միջոցառման վայրից: Այն անցկացվել է թուրք-իսլամանական ստեղծագործությունների թանգարանի դիմաց, որը1915թ. ծառայել է որպես կենտրոնական բանտ: Աքսորի ճանապարհին սպանվելուց առաջ մի որոշ ժամանակ այստեղ են պահվել Պոլսի հայ մտավորականները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի այլատյացության և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովն այս տարի ապրիլի 24-ին նախատեսում է կազմակերպել ցեղասպանության հիշատակման միջոցառումներ:
Ermenihaber.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |