• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 23:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:53, 24 Ապրիլ 2013

Արարատի փրկության երազը

Արարատի  փրկության երազը

Հերթական ապրիլի  24: Այս  այս անգամ արդեն 98-րդն է այդ զարհուրհելի  արհավիրքից հետո: Թուրք հրոսակի ձեռքով բնաջնջման ենթարկվեց դարեր ի վեր  մայր  հայրենիքում` Հայաստան աշխարհի արևմտյան հատվածում ապրած, կերտած մեր ժողովուրդը: Հերթական տարելիցը խորհելու տեղիք  է տալիս: Ցավոք, փաստերը մեր դեմ են: Որքան էլ դժվար է հավատալը, բայց վերջին տարիներին գնալով նվազում է Հայոց ցեղասպանությունը  ճանաչող երկրների թիվը:  Թուրքիան անվրդով իրականացնում է իր մերժողական քաղաքականությունը: Շրջանառվող այն թյուր  կարծիքը, ըստ որի, ցեղասպանություն գործած ազգը 100 տարի հետո այլևս պատասխանատվության չի  ենթարկվի: Նման բան չկա, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Հիմա մի տեսակ բոլորս ինչ-որ  հույսեր  ենք կապում Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանը կկարողանա  ստիպել օրեցօր հզորացող Թուրքիային  ճանաչել  Հայոց ցեղասպանությունը: Մեր ազգի ողբերգությունն այլ երկրների համար վերածվել է շանտաժի միջոցի, Թուրքիայի վրա  ճնշում գործադրելու  գործիքի: Հետևաբար մեր հույսի առյուծի բաժինը պետք է կապել ոչ թե միջազգային հանրության գթասրտության հետ, այլ ինքներս մեր հետ: Հայաստանը միայն շենացնելով, հզորացնելով կկարողնանք պարտադրել Թուրքիային և աշխարհին ճանաչել, դատապարտել այդ ողբերգությունը:

Իմ համոզմամբ` Արևմուտքի խորհրդարաններից  ու «սպիտակ տներից» պետք չի Թուրքիային ոչինչ չպարտադրող ցեղասպանության ճանաչման օրինագիծ մուրալ: Արարատի  փրկության երազը վառ պահելու և մի օր իրականություն դարձնելու համար այսօր պետք է նախ Արագածի պաշտպանության մասին մտածել:  Հիշենք,  որ պատմական Արարատ տանող միակ ճանապարհը Արագածի լանջերով է անցնելու, այլ ոչ թե Փարիզով ու Գլենդելով: Այստեղ ավելորդ չէ մի անգամ ևս ականջալուր լինել Շահան Նաթալիի այն դիտարկմանը, ըստ որի, մեր պարտությունների նախահիմքը, մեր թշնամու ուժերի արհամարումն է:

«Բավ է նայել թուրքերին, Էյֆելյան աշտարակի բարձունքից և ծիծաղել նրա մինարեթի բարձրության վրա,- գրում է Նաթալին: - Էյֆելը` ֆրանսիացի էր, իսկ մենք թուրքական մինարեթին պետք է նայենք, մեր խարխլված եկեղեցու գմբեթից, որպիսզի հասկանանք, թե այս բարձությունն էլ բավ է, մահացու անկման համար»:

Հարություն Բիլազուկչյան


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}