• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 23:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական18:03, 24 Ապրիլ 2013

Թուրք պրոֆեսոր. «Ի՞նչ կլինի, եթե Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը»

Թուրք պրոֆեսոր. «Ի՞նչ կլինի, եթե Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը»

Թուրքական «Թայմթուրք» էլեկտրոնային լրատվականը հրապարակել է Թուրքական Օսմանգազի համալսարանի դոկտոր պրոֆեսոր Ջենափ Չաքմաքի «Ի՞նչ կլինի, եթե Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը» վերնագրով հոդվածը:

Հեղինակը առաջընթաց է համարել այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության հարցը արդեն Թուրքիայում նույնպես սկսել է քննարկվել` ասելով. « Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերի ցեղասպանություն լինել-չլինելու հարցը արդեն Թուրքիայում նույնպես  սկսել է քննարկվել: Անշուշտ այդ հանգամանքը արդեն առաջընթաց է: Եթե մի կողմի համար սա ազգային խնդիր է, ապա մյուս կողմի համար պատմության հետ առերեսվելու և անցյալի կեղտոտ ժառանգությունը մաքրելու խնդիր է: Այս հարցին այդչափ սուր մոտեցում ցուցաբերելու կարիք չկա: Կասկած չկա, որ այդ ընթացքում մարդիկ են կոտորվել, և մի որոշ մասն էլ ճարահատյալ կրոնափոխ են եղել ու նոր ինքնություն ձեռք բերել` կյանքից չզրկվելու համար: Սրանք մարդկային տեսանկյունից անառարկելի փաստեր են: Նույնիսկ այս դեպքերը ցեղասպանություն կարելի է անվանել: Ցեղասպանության տեսությունը յուրացրած մարդիկ ամենաքիչը պահանջում են, որ Թուրքիան ներողություն խնդրի: Այս քայլը մարդկայնորեն շատ տրամաբանկան է թվում, սակայն եթե անհատների համար այս քայլը տրամաբանական է, ապա պետության համար` ոչ»:

Այնուհետև հեղինակը փորձում է հիմնավորել, թե ինչու Թուրքիան չպետք է ներողություն խնդրի Հայաստանից. «Եթե նույնիսկ Թուրքիան զուտ մարդկայնորեն ներողություն խնդրի Հայաստանից, ապա դա նշանկում է, որ Թուրքիան պետք է ընդունի ցեղասպանության իրողությունը: Իսկ Հայոց ցեղասպանությունն ընդունելով` Թուրքիան ակամայից դառնում է դրա պատասխանատուն: Թուրքիան, որպես պետություն, հանդիսանալով Հայոց ցեղասպանության պատասխանատու, առնվազն պետք է մեծ քանակությամբ փոխհատուցում վճարի: Որպես Հայոց ցեղասպանության պատասխանատու երկիր` Թուրքիային կարող է առաջադրվել 3 հիմնական պահանջ` ճանաչել և ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել և հողեր տալ»:

Այնուհետև հեղինակն անդրադառնալով հողային պահանջին նշում է, որ չնայած Հայաստանը չի ճանաչել Թուրքիայի ներկայիս սահմանները, սակայն դրա մասին բացահայտ հայտարարությամբ էլ հանդես չի եկել: Այդ պատճառով նա քիչ հավանական է համարել հողային պահանջների իրատեսական լինելը: Փոխարենը նա ավելի մեծ հավանականություն է տվել փոխհատուցման հարցին:

Վերջում հոդվածագիրը` գալով այն եզրակացությանը, որ պետության կողմից ներողություն խնդրելն անխուսափելիորեն կծնի իրավական հետևանքներ, ներողություն խնդրողներին կոչ է անում պետությունից նույնպիսի դիրքորոշման չսպասել` ասելով . «Բոլոր ցանկացողները կարող են ներողություն խնդրել, սակայն պետական որևէ բարձրաստիճան պաշտոնյայի նմանատիպ հայտարարությունը կարող է պետությանը պատասխանատու դարձնող մի գործընթացի սկիզբ դնել»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}