Հասարակական09:32, 27 Ապրիլ 2013
Ամերիկացին` Աթաթուրքին. «Մայրս ասում էր` մտածի՛ր սոված հայերի մասին»

Թուրքական «Ռադիքալ» թերթում ուշագրավ հոդված
է հարապարակվել ամերիկացի երիտասարդ Էդուարդ Ռոունի` Քեմալ Աթաթուրքիհետ ունեցած
հարցազրույցի մասին: Հաջեթթեփե համալսարանի դոցենտ Մուրադ Էրդողանը միջազգային
կոնֆերասում Ռոունից փորձել է մանրամասներ իմանալ նրա և Աթաթուրքի միջև տեղի
ունեցած զրույցից: Նշվում է, որ Պրահայում
փորձաշրջան անցնելու տարիներին ամերիկացի երիտասարդ Էդուարդ Ռոունի դիմում է
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատուն և Աթաթուրքի հետ հանդիպման թույլտվություն ստանում:
Չանքայա պալատում մոտ 15 րոպե տևած զրույցի ընթացքում ամերիկացի երիտասարդը
Գերմանիայից մինչև Ամերիկային, քրիստոնեությունից մինչև իսլամին վերաբերող զանազան
հարցեր է տվել Աթաթուրքին: Հնչեցված հարցերում տեղ էր գտել նաև 1915 թվականի
հայերի տեղահանման և ողբերգական իրադարձությունների մասին հարց: Էդուարդ Ռոունին
Մուրադ Էրդողանին հայտնել է Հայկական հարցի վերաբերյալ իր տեսակետները և
մեջբերումներ արել Աթաթուրքի հետ ունցեցած զրույցից:
«Աթաթուրքին հարցրեցի հայերի մասին՝ հստակ ասելով. «երեխա ժամանակ, երբ կերակուրն ափսեների մեջ էինք թողնում, մայրս ասում էր. «Մտածի՛ր սոված հայերի մասին»: Բայց այդ հարցին Աթաթուրքը չպատասխանեց, արագ փոխեց թեման: Ըստ իս` 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ Թուրքիայի ամենալավ քաղաքականությունը կլինի այդ կապակցությամբ ափսոսանք հայտնելը, ոչ զղջումի խոսքեր ասելը: Իսկ կրոնի տեսանկյունից կասեմ, որ ի տարբերութոյւն իսլամի` քրիստոնեությունն ավելի արագ է ադապտացվում ժամամանակից աշխարհի հետ, իսկ իսլամի պարագայում փոփոխություններ են անհրաժեշտ»:
«Ռադիքալի» դիտարկմամբ` անցած դարի սկզբներին Հայկական հարցն այնպիսի մասսայական բնույթ չէր կրում, ինչպե սոր հիմա: Հիմա ամեն տարի ապրիլի 24-ին Հայկական հարցի ակտիվացման շրջան է: Բոլորն անհամբերությամբ սպասում են, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ինչպիսի եզրաբառ է կիրառելու իր ելույթում:
Նշվում է, որ հայերի կողմից սպանված Թալեաթ և Ջեմալ փաշաների ընտանիքներին թուրքական կառավարության որոշումով ամենամսյա թոշակ էր հատկացվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |