• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 23:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:28, 27 Ապրիլ 2013

Միլդանօղլու. «Թուրքերը հայկական եկեղեցինեը կինոթատրոնների էին վերածում և պոռնո ֆիլմեր ցուցադրում»

Միլդանօղլու. «Թուրքերը հայկական եկեղեցինեը կինոթատրոնների էին վերածում և պոռնո ֆիլմեր ցուցադրում»

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» շաբաթաթերթի թղթակից, ճարտարապետ  Զաքարիա Միլդանօղլուն հյուրընկալվել էր «Խոսքը քոնն է» հաղորդմանը, որի ընթացքում պատմել է 1915 թվականին իր ընտանիքի հետ տեղի ունեցած դժբախտությունների, ինչպես նաև հետագայում Ստամբուլ տեղափոխվելու պատճառների մասին: 

Զաքարիա Միլդանօղլուն առանձակի ուշադրություն է հրավիրել Թուրքիայում հայկական եկեղեցիների ճակատագրին` անցյալում և ներկայում:
«1950 ականներից հետո մշակութային ջարդ է իրականացվել` կանգուն մնացած եկեղեցիները, դպրոցները քանդվել են: Այդ ամենի փաստերը կան: Սա մաքուր պատմություն չէ: Թուրքիայի ուսերին շատ մեծ բեռ կա: Մյուս կողմից էլ վերականգնողական աշխատանքներ են կատարվում: Մի բան բայց պետք է անպայման նշեմ. կար ժամանակ, երբ հայկական եկեղեցինեը կինոթատրոնների էին վերածվում և այնտեղ հիմնականում պոռնո ֆիլմեր էին ցուցադրվում: Այս ամենի ապացույցն էլ կա»,- պատմել է Միլդանօղլուն:

Գրողը  հայկական եկեղեցիների ճակատագիրը նկարագրող երկու իրական պատմություն է հիշեցրել.

«Մեր գյուղի գերեզմանոցը դեռ կա: Գանձախույզները մինչև հիմա դեռ որոնումներ են իրականացնում: Սարսափելի մշակութային ավերածություն է իրականցվել: Իսկ գյուղի եկեղեցին արդեն չկա: Մայրս հիշում է, թե ինչպես է այն քանդվել. Քյազիմ Կարաբեքիրն Արևելք արշավելիս հրամայում է. «Հետդարձիս այս եկեղեցին չպետք է տեսնեմ», և եկեղեցին թնդանոթներով քանդվում է»:

Իսկ ահա Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու ավերումը կանխվել է   «Ջումհուրիյեթ» թերթի լրագրող Յաշար Քեմաի շնորհիվ: «Եթե Յաշար Քեմալը այնտեղ չգնար Աղթամար անունով որևէ բան այսօր մենք չէինք տեսնի»,- եզրափակել է ճարտարապետը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}