• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 02:30
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:00, 01 Մայիս 2013

Թուրքիայում հայկական եկեղեցին քանդվում է ու վերածվում հանրակացարանի

Թուրքիայում հայկական եկեղեցին քանդվում է ու վերածվում հանրակացարանի

Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպության (İHD) Սիիրթի մասնաճյուղը ուսումնասիրել է Էրուհի շրջանում հայերին պատկանող եկեղեցիների ու գերեզմանոցների ոչնչացման քաղաքականությունը և հանդես եկել զեկույցով:

Մամուլի ասուլիսի ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են զեկույցը: Մասնավորապես  անդրադարձել են Էրուհի Սբ. Հովհաննես հայկական եկեղեցու ապամոնտաժման հարցին: Եկեղեցին առանց քաղաքապետարանի թույտվության վերածվում է մահմեդական կրոնական կրթություն ստացող ուսանողական հանրակացարանի:

İHD ներկայացուցիչները մամուլի ասուլիսի ընթացքում ցույց են տվել Սբ. Հովհաննես եկեղեցու հուշաքարերի լուսանկարները, որոնց վրա կան հայերեն գրություններ ու խաչ` տեղեկացնելով, որ այդ քարերն օգտագործվել են հանրակացարանի շինարարության մեջ:


Կազմակերպության անդամներից Զանա Աքսուն հիշեցրել է, որ վերջերս Էրուհ-Սիիրթ ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքում ոչնչացվել էին մոտ 100 հայկական գերեզմաններ, և մահացածների ոսկորներն այս ու այն կողմ էին նետվել, այնուհետև գյուղացիները հավաքել են դրանք ու ամփոփել հողում: Եվ այս միջադեպի առնչությամբ իրավասու մարմինները ոչ մի քայլ չեն ձեռնարկել:


«Սա հայ ժողովրդի հավատքի և կենցաղի նկատմամբ վիրավորանք է: Տիրող իրավիճակի պատասխանատուների նկատմամբ պետք է քրգործ հարուցվի: Անցյալից մինչև այսօր շարունակվող ասիմիլացիայի, ոչնչացման ու հերքման քաղաքականության դրսևորումներից մեկն է նաև հայկական եկեղեցին ուսանողական հանրակացարանի վերածելը, հատկապես որ քաղաքապետարանից շինարարության թույլտվություն չի տրվել: Ժամ առաջ անհրաժեշտ է դադարեցնել այս շինարարությունը:  Ուսանողական հանրակացարանը թող մեկ այլ տեղ կառուցվի : Հնագույն և պահպանության կարիք ունեցող վայրում այս նորակառույցի շինարարությունը գնահատում ենք որպես հետին միտք ունեցող նախաձեռնություն»,-ասել է Աքսուն:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}